Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Քրիստոսի զորությամբ վերածնունդ է լինելու Հայաստանում

Քրիստոսի զորությամբ վերածնունդ է լինելու Հայաստանում
10.01.2026 | 12:11

Տիրադավները, կարգալույծները, հերձվածողները նեռի ոգով միաբանվել և կազմել են մի նոր «եկեղեցի»` հակաքրիստոսի մարմին, զգույշ եղե՛ք, չխաբվե՛ք:

«Միկրո «նեռերը», գործում են իրենց հոր՝ «գեներալ Նեռի» սցենարով ու մեթոդաբանությամբ:

Որոշ զուգահեռներ նմանություններ, որ մեր աչքի առաջ տեղի են ունենում, որպեսզի զգոն լինեք։

Ինչպես Հակաքրիստոսը չի գալու, որպես բռնակալ այլ առաջին փուլում կգա որպես հարց լուծող, խաղաղարար, չի ասի «Աստված չկա», կասի՝ «Աստծո անունով խաղաղություն եմ բերում»։

Դանիել 9:27 «Ուխտ կկնքի շատերի հետ»... այսինքն ոչ թե պատերազմով կգա, այլ ամբարիշտների հետ կկնքի «պայմանագիր»։

Դանիել 11:32 «Ուխտի դեմ ամբարշտություն անողներին պիտի հրապուրի շողոքորթություններով»...

Արդեն, իսկ տեսնում ենք, որ շատերը հրապուրվել են,

ինչքան ծպտյալ, ամբարիշտ ու հեթանոս, աղանդավոր կա «բարենօրոգման» պատրվակով կօգտագործի Եկեղեցու դեմ.

Հայտն. 11:2 «Հեթանոսները սուրբ քաղաքը քառասուներկու ամիս ոտքի կոխան պիտի դարձնեն»։

Ղուկաս 21:24 «Երուսաղեմը հեթանոսների կողմից ոտնակոխ կլինի, մինչև, որ հեթանոսների ժամանակները լրանան»։

Դանիել 8:25 «Խաղաղության պատրվակով շատերին կկործանի»։

Հայտնություն 13:11 «Ուներ գառի պես եղջյուրներ, բայց խոսում էր ինչպես Վիշապը»...

Այսօրվա նեռերի հայացքը վիշապային է ու խոսում են Սուտ Մարգարեի ոգով:

Մատթ. 24:24 «Կեղծ քրիստոսներ ու կեղծ մարգարեներ կելնեն… եթե հնարավոր լիներ՝ ընտրյալներին էլ կմոլորեցնեն»:

Բ Թեսաղոնիկեցիս 2.4 Հակառակորդը, որ գոռոզացած է այն ամենի վրա, որ կոչվում է Աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ նա Աստծու տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։

Դանիել 9:27 «Սուրբ վայրն ու տաճարը կպղծի, կնստի Աստծո տաճարում՝ հայտարարելով, որ ինքը Աստված է»:

Հայտն. 5 «Նրան բերան տրվեց մեծ-մեծ խոսելու, Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ՝ հայհոյելու նրա անունը, նրա խորանը ու երկնքում բնակվողներին»...

Հավանաբար Էջմիածնում պատարագ կփորձեն անել ու Եկեղեցու տաճարում կփորձի քարոզ խոսել, իբր երկրի առաջնորդ.

Հայտն 17:1-ում «Տասը թագավորները իշխանությունը տալիս են Գազանին»...

Այստեղ էլ պատահական չի, որ Եկեղեցու դեմ գործողության համար 10 հոգանոց թիմ են ընտրել

Դանիել 7:25 «Պիտի կարծի փոփոխել ժամանակներն ու օրենքները»...

Փորձելու են Առաքելական-Ուղափառ վարդապետությունը փոփոխել.

Քրիստոս ասում է. «տեսեք, որ ոչ ոք ձեզ չմոլորեցնի»

վերջին ժամանակներում գլխավոր վտանգը Գազանից մոլերվելն է:

1Հովհ.2։18 18 «Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն, իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է»...

Հակաքրիստոսի ոգին գործում է բոլոր «նեռ» երի միջոցով, ու նրա գալուստն այնքան մոտ է, որ այդ ստվերն արդեն տարածվել է Հայաստանում.

1 Հովհ.2։19 «Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն»...

Այսինքն Հակաքրիստոսի ոգին գործելու է ոչ թե հեթանոսների, այլ Աստծո ժողովրդի շրջանում , գայլը, երբ ուզում է գառներին մոլորեցնել պետք է գառ ներկայանա.

Եվ վերջինը Թեսաղ. 1 5:3 «Երբ ասեն՝ խաղաղություն և ապահովություն, այն ժամանակ հանկարծակի կգա կործանումը»..... Թշնամու համար խաղաղությունը մեր լրիվ վնասազերծումն է, ու երբ կկարծեն, որ վերջ Հայ Եկեղեցու ու հայ քրիստոնյաների հարցերը լուծել են, ամբարիշտները կշնորհավորեն միմյանց, հանկարծ Քրիստոսի զորությամբ վերածնունդ է լինելու Հայաստանում»:

«Առաջին Քրիստոնյա Պետություն» ՖԲ էջից

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ